Սարգիս Սիմոնյան․ անձնական հետազոտություն

« Բայց ով կարողանա մեծ քաղաքի անմարդկային աղմուկի միջից ջոկել սրինգի մարգարտաշար մեղեդին , նա երջանիկ կլինի մի պահ , որովհետև մի պահ կկտրվի մեծ մեքենայի , որ քաղաքն է , անմարդկային աղմուկից և կդառնա մարդ , նա իրեն կվերգտնի ․․․» Երվանդ Քոչար
20-րդ դարը հասարակական կյանքի ինդուստրացման պիկային շրջաններից էր ․ նոր տեխնոլոգիաներ , մարդկային կենցաղի ավտոմատացում , ուրբանիզացիայի կտրուկ աճ ։ Տարեցտարի ավելացող տեխնոլոգիական հայտնագործություններն աստիճանաբար ստանում էին էլ ավելի ազդեցիկ և հիմնարար դերակատարում մարդկային առօրյայում ՝ խորապես ներազդելով մարդու գործունեության և հոգեկերտվածքի վրա ։ Մարդու և արդյունաբերականացման խորհրդանիշ-կենտրոն քաղաքի սերտաճման խնդրին անդրադարձել է հայ ականավոր նկարիչ , արձանագործ Երվանդ Քոչարը ։ Իր “ Մարդ-քաղաք ” շարքում հեղինակը քննության է ենթարկում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետևանքները ՝ զգոնության կոչ անելով բանական մարդուն ։ նալուց հետո Քոչարին հաջողվում է ընդամենը 21 տարեկանում ստանալ գեղանկարչության պրոֆեսորի վկայական և ուղևորվել Եվրոպա ։ Դարակազմիկ բազում ցուցահանդեսների մասնակիցը լինելուց հետո , հենց Եվրոպայում էլ ՝ արդյունաբերականացման հզորագույն օջախներից մեկում , 1930ականներին ստեղծվում են Քոչարի առաջին գործերը մարդ-քաղաք թեմայով ։
Մարդ-քաղաք գաղափարաբանությունն այսօր էլ խիստ արդի է , ինչն էլ հենց դարձել էր շարքը վերլուծելու իմ մոտիվացիայի գերագույն պատճառը ։ Քոչարի թանգարանի աջակցությամբ , բազմաթիվ առաջնային և երկրորդային աղբյուրների ուսումնասիրության շնորհիվ , այս հետազոտական աշխատանքում կանդրադառնամ մարդ-քաղաքի բուն գաղափարախոսությանը , կնկարագրեմ և կվերլուծեմ այս թեմայով արված Քոչարյան ստեղծագործությունների տեխնիկական կատարումն ու սիմվոլիկան ՝ միաժամանակ փորձելով հակադրել այդ գործերը ։
1899թ-ին Թիֆլիսում ծնված Երվանդ Սիմոնի Քոչարյանը վաղ տարիքում արդեն զբաղվում էր գեղարվեստով ։ Ներսիսյան ճեմարանում , Շմերլինգի դպրոցում և այնուհետև Մոսկվայի Գեղարվեստական Արվեստանոցներում կրթություն ստա-

ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆ

" ՄԱՐԴ-ՔԱՂԱՔ ". ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Նկար 1 ․ Երվանդ Քոչար - « Մարդ- Քաղաք », 1933 (# 1 )
Նկար 2 ․ Երվանդ Քոչար - « Մարդ- Քաղաք », 1933 (# 2 )
https :// kochar . am / collection / https :// kochar . am / collection /

1