Arm 97 (1)

պ . գ . թ ., դոցենտ Ռոբերտ Պետրոսի Ղազարյան Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1976 թ . հոկտեմբերի 4-ին ք . Երևանում :
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1995 թ . ընդունվել է Խ . Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը , որը գերազանցությամբ ավարտել է 2001 թ .: 1997-1999 թթ . ծառայել է ՀՀ Զինված ուժերում : 2001 թ . ընդունվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա : 2005 թ . ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան :
2005 թ . -ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնում : 2008 թ . նշանակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար : Նույն տարում ընտրվել է ՀՀ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտություն մասնագիտությամբ ամբիոնի վարիչ և ամբիոնը ղեկավարում է մինչ օրս : 2013 թ . ստացել է պատմագիտության դոցենտի կոչում : 2011-2015 թթ . եղել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գործող « Համաշխարհային պատմություն » մասնագիտական խորհրդի գիտքարտուղար : 2012-2017 թթ . եղել է ՀՀ ԳԱԱ Էթիկայի հանձնաժողովի անդամ ՝ պատասխանատու քարտուղար : 2013 թ . -ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն : 2020 թ . սեպտեմբերին նշանակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար : 2020 թ . դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն : 2021 թ . -ից նա ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի « Համաշխարհային պատմություն » մասնագիտական խորհրդի նախագահն է :