Սարգիս Սիմոնյան․ Առօրյայի արվեստը և արվեստի առօրյան

Առօրյայում հանդիպող ցանկացած երևույթ ՝ ամենապարզ կավե թեյնիկից մինչև ամենախոր մարդկային ապրումները , կարող է իր էսթետիկ արժեքով ոգեշնչման աղբյուր հանդիսանալ , դիտարկվել որպես արվեստ կամ դառնալ արվեստի որևէ գործի ստեղծման նախադրյալ ։ Վերնագիրն ընտրել եմ ՝ հաշվի առնելով թեմայի բազմաշերտությունն ու գաղափարական բազամազանության հնարավորությունները ։ Առօրեականության մեջ արվեստ տեսնելը ( կամ հակառակը ) կարևորում եմ ՝ մարդկային հարաբերությունների ու զգացմունքների լուսաբաման , խնդիրների վերհանման և վիզուալիզացման տեսանկյունից , ուստի չխոստովանել , որ վերնագիրն ակամայից հոգեհարազատ թվաց , չեմ կարող ։
Մարդու առօրյայի կառուցման և ստեղծման կարևորագույն պայմաններից մեկն առաջին հերթին մարդու վերարտադրողականությունն է , ինչին անդրադառնալու ցանկությունն էլ դարձել էր առաջին մտահղացման նախադրյալը ։ Նոր էակի ծնունդը , թեպետ ունի սոցիալապես դրական ընկալում , ուղեկցվում է կենսաբանական լուրջ ցավերով , որոնք մատնացույց են անում ծնունդի գաղափարի երկբևեռայնությունը , երկատվածությունը ՝ դրականի և բացասականի միջև ։
Այս դեպքում իմ նպատակն էր առօրյայում այդքան բնական համարվող այս գործընթացի բազմաշերտությունը լուսաբանելը , ապացուցելը , որ ցավի և ուրախության նման միաձուլումը արվեստի վերերկրային դրսևորման ձև է ։
Գաղափարի ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել հատկապես Գուստավ Կլիմտի “ Danae ” կտավը ( Նկար 1 ), որում առկա որոշ ատրիբուտներ նախատեսում էի ներառել իմ նկարում ։ Գաղափարի զարգացմանն ու էսքիզների ստեղծմանը զուգահեռ հասկացա , որ այն աստիճանաբար խորթ է դառնում , իսկ արդյունքը չի համապատասխանում իրական պատկերացումներիս , ինչի պատճառով երկար որոնողական աշխատանքներից , ուսուցչիս հետ քննարկումներից հետո փորձարկեցի ևս մի քանի միտք ․ արդյունքում հանգեցի առաջին հայացքից բացասական զգացմունքներ առաջացնող ընտանեկան վեճի պատկերազարդման գաղափարին ։

Your text here 1

ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՌՕՐՅԱՅԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՎ

ԱՐՎԵՍՏԻ ԱՌՕՐՅԱՆ

59 ․ 4x42 , Ստվարաթուղթ

Ինչո ՞ ւ հենց այս թեման

Առօրյայում հանդիպող ցանկացած երևույթ ՝ ամենապարզ կավե թեյնիկից մինչև ամենախոր մարդկային ապրումները , կարող է իր էսթետիկ արժեքով ոգեշնչման աղբյուր հանդիսանալ , դիտարկվել որպես արվեստ կամ դառնալ արվեստի որևէ գործի ստեղծման նախադրյալ ։ Վերնագիրն ընտրել եմ ՝ հաշվի առնելով թեմայի բազմաշերտությունն ու գաղափարական բազամազանության հնարավորությունները ։ Առօրեականության մեջ արվեստ տեսնելը ( կամ հակառակը ) կարևորում եմ ՝ մարդկային հարաբերությունների ու զգացմունքների լուսաբաման , խնդիրների վերհանման և վիզուալիզացման տեսանկյունից , ուստի չխոստովանել , որ վերնագիրն ակամայից հոգեհարազատ թվաց , չեմ կարող ։

Մտքի զարգացումը

Մարդու առօրյայի կառուցման և ստեղծման կարևորագույն պայմաններից մեկն առաջին հերթին մարդու վերարտադրողականությունն է , ինչին անդրադառնալու ցանկությունն էլ դարձել էր առաջին մտահղացման նախադրյալը ։ Նոր էակի ծնունդը , թեպետ ունի սոցիալապես դրական ընկալում , ուղեկցվում է կենսաբանական լուրջ ցավերով , որոնք մատնացույց են անում ծնունդի գաղափարի երկբևեռայնությունը , երկատվածությունը ՝ դրականի և բացասականի միջև ։

Այս դեպքում իմ նպատակն էր առօրյայում այդքան բնական համարվող այս գործընթացի բազմաշերտությունը լուսաբանելը , ապացուցելը , որ ցավի և ուրախության նման միաձուլումը արվեստի վերերկրային դրսևորման ձև է ։

https :// www . google . com / search ? q = klimt + danae & safe = active & sxsrf = ALeKk01jju5st899q16nBQF5zt F2qVOChg : 1617833594708 & tbm = isch & source = iu & ictx = 1 & fir = Ca RayGYgrvxfM % 252CK8HUkDAvT6mB1M % 252C % 252Fm % 252F027k2 xt & vet = 1 & usg = AI4 _ - kQEeekYlqXfLPM _ pzKFPm6eA6yizw & sa = X & ved = 2ahUKEwjE _ N7lk- 3vAhUaOuwKHR6vDO8Q _ B16BAgoEAI & biw = 1366 & bih = 657 # imgr c = CaRa-yGYgrvxfM
Նկար 1 ․ Գուստավ Կլիմտ " Danae "
Նկար 2 ․ Սկեչ առաջին գաղափարի համար

1